13/03/2021 11:51
Խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանությունները կարող են կրճատել ՄԻՊ ֆինանսավորումը, սա խտրական մոտեցում է. Արման Թաթոյան
Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից։
«Եվ այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ ՀՀ ՄԻՊ մասին օրենքում կա ամրագրված դրույթ, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից։
Նշենք, որ ՄԻՊ-ի բյուջեի կրճատման հնարավորության հարցը կառավարության մարտի 11-ի նիստում ներառված էր չզեկուցվողների ցանկում, իսկ պաշտպանն այդ մասին իմացել է նիստի ընթացքում։
ՄԻՊ տարեկան բյուջեն կազմում է 532 միլիոն դրամ, որից աշխատանքի վարձատրության համար աամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ։
Թաթոյանն ասաց, թե այս նախագիծը սկսել են քննարկել 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից մի քանի օր առաջ, քննարկմանը մասնակցել է Թաթայնը և ներկայացրել սկզբունքային առարկություններ.
«Այդ ժամանակ երկու հիմնարար պատճառ էր բերվում. Նախ, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, և երկրորդ՝ երկրում ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում տնտեսության ոլորտները վերաուղղելու համար ճկունություն չի լինում։ Սրանք ֆինանսների նախարարի պարզաբանումներն էին»։
Թաթոյանի առարկություններրը ներկայացնելուց հետո որոշում է կայացվել հետաձգել քննարկումը.
«Պատերազմի ընթացքում մեր աշխատանքի մեծածավալությունը և բարդությունները տեսնելով, ենթադրում էի, որ կառավարությունը, միգուցե, հրաժարվի այս մոտեցումից, բայց այդպես չեղավ»։
Թաթոյանի խոսքով՝ այդ նախագծով վերացվում է ՄԻՊ գործունեության երաշխիքը, որպես՝ օմբուդսմեն։
«Այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն», - ասաց պաշտպանը։