13/03/2021 13:57
Մյանմայում ոստիկանությունը կրակ է բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրա, կան զոհեր
Մյանմայում ժողովրդական բողոքների հերթական ալիքի ժամանակ առնվազն երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մյանմայի առևտրային մայրաքաղաք Յանգոնում գիշերը ոստիկանության կրակից սպանվել է երկու ցուցարար: Ուժայինները կրակ են բացել ոստիկանության բաժանմունքի շուրջ հավաքված ամբոխի վրա, որոնք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին», - ասված է հաղորդագրության մեջ: