13/03/2021 14:24
ԱՄՆ-ն հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օգտին
Վաշինգտոնը մտադիր է համոզել Եվրամիությանը համատեղ կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին ուրբաթ՝ մարտի 12-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն նախատեսում է «հաշիվ ներկայացնել» Մոսկվային իր անբարյացակամ քայլերի համար, այդ թվում՝ Նավալնիի հետ կապված:
«Եթե նայեք Ռուսաստանին և Չինաստանին, ապա նա (Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը՝ խմբ.) սկսել է հետապնդել Ռուսաստանի նկատմամբ հաստատուն գիծը, այդ թվում՝ աշխատելով եվրոպացիների հետ», - ասել է Սալիվանը: