13/03/2021 12:19
ՀՀ ԱԳՆ շենքը շրջափակված է ոստիկաններով. Փաշինյանն այցելելու է նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են կուտակված, տանիքին դիպուկահարներ են: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ԱԳՆ-ի շենքին մոտենալ չի թույլատրվում:
Նշենք, որ շուտով այդտեղ կլինեն «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները: Ավելի վաղ այդ մասին շարժումը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետն այցելելու է ԱԳՆ: Շարժումը Փաշինյանին դիմավորելու է՝ կրկին բարձրացնելով պահանջը՝ «առանց Նիկոլ Հայաստան» :
Մեկնաբանելով ԱԳՆ շենի մոտ ոստիկանական մեծ թվով կուտակումները՝ դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց.
«Գող՝ սիրտը դող: Կառավարության շենքից ԱԳՆ Փաշինյանի գալու համար հազարավոր ոստիկաններ ամբողջ թաղամասը շրջափակել են: Փաշինյանը ՀՀ-ում տեղ չունի: Արձանագրենք փաստը՝ վախկոտ է, վախենում է ազատ տեղաշարժվել: Մարզերից ոստիկաններ է բերում այստեղ, որպեսզի կարողանա 200 մետր քայլել»: