15/03/2021 13:19
Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա. Պաշտպանության փոխնախարար
Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Տարածված տեսանյութի վերաբերյալ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Կապանում դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա։
Անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին Գլխավոր շտաբը և պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմաները բարելավվելու ուղղությամբ», - ասաց փոխնախարարը։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ զինծառայողնեը ներկայացնում են Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին։