15/03/2021 12:10
Փաշինյանը խաղում է «վա բանկ». իրենք իսպառ ոչնչանալու են քաղաքականությունից. Արա Սաղաթելյան
Երկրում ստեղծված իրավիճակի լուծումն արտահերթ ընտրություններն են՝ առանց Նիկոլ Փաշինյանի, 24News-ի եթերում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Թիմը, որի անդամ եմ նաև ես, գնահատելով բոլոր ռիսկերը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունները բացառվում են։ Իրավիճակի լուծումն արտահերթ ընտրություններն են՝ առանց Նիկոլ Փաշինյանի։ Փաշինյանն ու իր թիմն իսպառ հրաժարվել են քաղաքական մոտեցումներից և չգիտեն, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը։ Իրենք խաղում են «վա բանկ»։ Իրենք ոչնչանալու են քաղաքականությունից ընդմիշտ», - ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ վարչապետի թիմը չգիտի նաև, թե ինչ է բարոյական պատասխանատվությունը։
«Իրենք ամեն անգամ խաբում են հարցն իրավիճակային լուծելու համար։ Փաշինյանը փողոցով չի հեռացվում այսօր, կարող է վաղը հեռացվի։ Մարդկանց ուղեղը փոփոխական է և մարդիկ դուրս են գալու շոկից, սկսելու են գիտակցել, չեն ուզելու օգտագործված լինել։ Մարդիկ գալու են այն իրավիճակին, որ ասեն՝ ով ուզում է լինի, միայն թե սա չլինի», - նշել է Արա Սաղաթելյանը։