15/03/2021 18:22
Բուլղարիան մայիսից բաց կլինի զբոսաշրջիկների համար
Բուլղարիան բացում է տուրիստական նոր սեզոն, հանգստացողների համար կներդրվեն բնակության և սնունդ ստանալու հատուկ կանոններ: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Մարիանա Նիկոլովան Facebook-ում:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության արդյունաբերության օբյեկտները կարող են նախապատրաստվել մայիսյան արձակուրդներին, և բոլոր հակահամավարակային միջոցառումներն առաջիկայում կհայտարարվեն Առողջապահության նախարարության կողմից:
Բացի այդ, իշխանությունները պայմաններ կստեղծեն օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար և նախապես կտեղեկացնեն նրանց, ասել է Նիկոլովան:
Նախարարն ընդգծել է, որ Բուլղարիա այցելել ցանկացողներին կտրամադրվեն «կանաչ միջանցքներ»՝ բնակության վայր անվտանգ անցման համար: COVID անձնագրեր ունեցողները, որոնք մշակվում են Եվրոպական հանձնաժողովի կողմից, կկարողանան օգտվել այս ծառայությունից:
«Կանաչ միջանցքը» երաշխավորված է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար, որը ցանկանում է այցելել երկիր, և որը, ըստ պատվաստման անձնագրի, կա՛մ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, կա՛մ հիվանդ է եղել և ունի հակամարմիններ, կա՛մ ունի բացասական ՊՇՌ թեստ: