15/03/2021 13:39
Կոսովոն դեսպանատուն է բացել Երուսաղեմում
Կոսովոյի ԱԳՆ-ն բացել է իր դեսպանատունը Երուսաղեմում: Այս մասին ասվում է գերատեսչության Twitter-ում:
Իր հերթին, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Կոսովոյի որոշումը՝ այն անվանելով հարաբերությունների բնական զարգացում և Վաշինգտոնի համաձայնագրի իրագործում:
«Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարում է Երուսաղեմում Կոսովոյի Հանրապետության դեսպանության բացման մասին: Օվալաձև աշխատասենյակում տրված խոստումը վերջապես կատարվել է այսօր», - ասվում է Կոսովոյի ԱԳՆ հաղորդագրության մեջ: