15/03/2021 16:19
Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր 112 ռուս զինծառայող է զոհվել
Սիրիայում զինված հակամարտության սկզբից մինչ օրս զոհվել է 112 ռուս զինծառայող: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը, փոխանցում է РИА Новости-ն:
Այս մասին խորհրդարանականը հայտարարել է երկուշաբթի՝ մարտի 15-ին, Պետդումայի Առողջության պաշտպանության կոմիտեի կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը նվիրված է ռազմական բժշկությանը:
Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ի մարտի 15-ին: