15/03/2021 16:51
Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը չորս ամսով ձերբակալվել է
Բոլիվիայի դատարանը չորս ամսով վարչական կալանքի է դատապարտել Բոլիվիայի նախկին ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսին: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Twitter-ում:
«Ինձ չորս ամսով բանտ են ուղարկում՝ սպասելով դատավարության երբևէ տեղի չունեցած «հեղաշրջման» համար», - գրել է Անյեսը:
Ավելի վաղ Ժանին Անյեսին ձերբակալելու մասին հայտարարել էր Բոլիվիայի ՆԳ նախարար Էդուարդո դել Կաստիլյոն:
Մարտի 12-ին Բոլիվիայի հակակոռուպցիոն գործերով դատախազ Օմար Ալսիդեսը նախկին նախագահին ձերբակալելու հրահանգ էր տվել։