15/03/2021 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 317 դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 178 702 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 317-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 166 410 (+230) մարդ, այս պահին բուժվում է 8190 (+77):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4102 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3265 (+10), իսկ այլ պատճառներով՝ 837 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ: