15/03/2021 14:00
Աֆղանստանում ավելի շատ ամերիկացի զինվորական կա, քան հայտարարում է Պենտագոնը
Աֆղանստանի տարածքում տեղակայված է մոտ 3,5 հազար զինծառայող ԱՄՆ-ից, մինչդեռ ըստ պաշտոնական տվյալների՝ այնտեղ կա 2,5 հազար մարտիկ: Այս մասին ասվում է The New York Times-ի հրապարակված նյութում:
Այսպես, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Աֆղանստանում հրատարակության աղբյուրները հայտնում են, որ ամերիկացի զինվորականներից շուրջ հազարը ոչ պաշտոնապես գտնվում է նշված երկրում:
Բացի այդ, հրատարակությունը համոզված է, որ դա Պենտագոնի ստանդարտ պրակտիկան է՝ արտերկրում տեղակայված ԱՄՆ ուժերի իրական ծավալի թերագնահատումը, որի կապակցությամբ պաշտպանության ղեկավարության կողմից համապատասխան տվյալները գաղտնի են պահվում:
Ըստ թերթի, իր խնդրանքով Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ նրանց 2,5 հազար զինվորականներ դեռ տեղակայված են Աֆղանստանում: