15/03/2021 14:35
Չինաստանը ծածկվել է փոշու փոթորկով
Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) այսօր՝ մարտի 15-ին, «դեղին» նախազգուշացում է տարածել՝ կապված երկրի հյուսիսային շրջաններում փոշու փոթորկի հետ: Ընդհանուր առմամբ, եղանակային վտանգի չորս մակարդակ գոյություն ունի՝ կապույտ (ամենացածր), դեղին, նարնջագույն և կարմիր (առավել լուրջ):
Կենտրոնը խորհուրդ է տվել երկրի բնակիչներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել ուժեղ քամու և փոշու փոթորիկների դեմ և պատրաստ լինել տրանսպորտային միջոցներ վարել վատ տեսանելիության պայմաններում:
Պեկինը փոշու փոթորկի հետևանքով տուժած շրջանների թվում է: Մայրաքաղաքում տեսանելիությունը շատ թույլ է, օդում կախված է մոխրագույն դեղին զանգված, և մարդիկ կրում են պաշտպանիչ դիմակներ: