15/03/2021 18:10
ԱՄՆ-ում հայտնի է դարձել COVID-19-ից մահվան ավելի շատ դեպքերի մասին
ԱՄՆ մի շարք նահանգներում վերահաշվարկի ժամանակ հայտնի է դարձել կորոնավիրուսից մահացությունների ավելի մեծ թվի մասին։ Այս մահվան դեպքերը նախկինում չէին գրանցվել վիճակագրության անցկացման առանձնահատկությունների պատճառով, հայտնում է Wall Street Journal-ը:
Այսպիսով, Օհայո նահանգում փետրվարին բացահայտվել է ևս 4000 մահ, իսկ Ինդիանայում՝ 1500: Վերահաշվարկ կատարվել է նաև Ռոդ Այլենդ, Վիրջինիա և Մինեսոտա նահանգներում:
Պարբերականը ցուցանիշների թերագնահատումը կապում է համակարգի սկզբունքի հետ, որոնք նահանգնրն օգտագործում են վիճակագրություն հրապարակելու համար: Համակարգն աշխատում է իրական ժամանակում և հաշվի չի առնում կորոնավիրուսից մահվան դեպքերը, որոնք հայտնի են դառնում ավելի ուշ բժշկական հետազոտության ընթացքում: Իրական ժամանակում, օրինակ, գործում է Ջոն Հոփքինսի համալսարանի մի տրեկեր, գրում է թերթը:
Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է հիվանդության 29 438 775 դեպք, մահացել են 534 888 բուժառու: