16/03/2021 17:33
Facebook- ը պայմանավորվել է Ավստրալիայում երկու մեդիաընկերությունների հետ, որոնց վճարելու է նորությունների համար
Facebook-ը պայմանագրեր է կնքել Ավստրալիայի խոշորագույն լրատվական երկու ընկերությունների՝ «News Corp»-ի և «Nine Entertainment»-ի հետ: Ամերիկյան ընկերությունը կվճարի այդ լրատվամիջոցների բովանդակության համար, հայտնում է «Sydney Morning Herald»-ը:
Ըստ թերթի՝ պայմանագրերը կնքվել են ամիսներ շարունակ տևած բարդ բանակցություններից հետո: «News Corp»-ը, որը ներառում է «The Australian», «The Daily Telegraph» և «The Herald Sun» թերթերը, պաշտոնապես հայտարարել է բազմամիլիոնանոց գործարքի մասին:
Ակնկալվում է, որ Facebook-ը կվճարի «News Corp»-ին՝ բովանդակությունն իր լրատվական հարթակում և Facebook Watch-ում օգտագործելու համար:
Աղբյուրները նշում են, որ «Nine Entertainment» ավստրալիական մեկ այլ մեդիա ընկերություն (որին պատկանում են «Sydney Morning Herald» and «The Age» թերթերը) համաձայնության է եկել Facebook-ի հետ:
Ըստ «Nine Entertainment»-ի ներկայացուցչի՝ կողմերը շարունակում են «կառուցողական քննարկումները»: