16/03/2021 10:05
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում է Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն: