16/03/2021 17:55
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ազարը կարող է բաց թողնել Եվրո-2020-ը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վիրահատության կարիք ունենալ երկարատև վնասվածքից առաջացած խնդիրների պատճառով:
Ըստ Marca-ի՝ 30-ամյա բելգիացին կոճի շրջանում ցավ է զգում, որը կարող է լինել վերջերս նրա մկանների բոլոր վնասվածքների պատճառը: Ակումբը և ֆուտբոլիստը քննարկում են վիրահատության հնարավորությունը, բայց վիրահատության դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և, հնարավոր է, չմասնակցի Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը:
Ազարը կոճը վնասել էր 2019-ի նոյեմբերին:
«Ռեալին» միանալուց ի վեր, Ազարը բաց է թողել 320 օր՝ տասը վնասվածք ստանալով և վարակվելով կորոնավիրուսով: