16/03/2021 12:47
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի և Ամարասի քրիստոնեական վանքեր (Տեսանյութ)
Մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր: Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը տղակայված է ճարտարապետական համալիրի հարևանությամբ:
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է: Այն տեղակայված է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, համաձայն պայմանավորվածությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին:
Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները ուխտավորներին ազատորեն թույլ են տալիս մոտք գործել համալիրի տարածք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների անվտանգությունն Ամարասի քրիստոնեական վանք այցելելիս: Ճարտարապետական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծին հարող տարածքում: