16/03/2021 15:31
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Չինաստանում և Մյանմայում մարդու իրավունքներին սպառնացող վտանգի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանում և Մյանմայում մարդու իրավունքները վտանգված են:
«ԱՄՆ-ը և Ճապոնիան կիսում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներին և օրենքի տառին հավատարմությունը», - Բլինկենի խոսքը մեջբերում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ Չինաստանում ու Մյանմայում այդ արժեքները սպառնալիքի տակ են: