16/03/2021 18:25
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9393 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9393 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 409 438 դեպք:
Մեկ օրում մահացել է 443 մարդ, ընդհանուր՝ 92 937 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 4 014 220 մարդ, մեկ օրում՝ 220 պացիենտ: