16/03/2021 17:58
ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը Վաղարշակ Հարությունյանի հրամանով թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: