16/03/2021 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 585 դեպք, մահացել է 14 մարդ
Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 179 287 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 585-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 166 702 (+292) մարդ, այս պահին բուժվում է 8469 (+279):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4116 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3277 (+12), իսկ այլ պատճառներով՝ 839 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 14 մարդ: