16/03/2021 14:20
Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ուսանողական ավտոբուսի վրա. կան զոհեր
Գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի Բաղլան նահանգի համալսարանի դասախոսներ և ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են անվտանգության ուժերում աղբյուրները:
Ըստ աղբյուրների՝ Պուլի-Խումրի քաղաքի մերձակայքում հրթիռը դիպել է մեքենային: Հարձակման հետևանքով զոհվել են ավտոբուսի վարորդն ու մեկ ուսանող, ևս վեց դասախոս վիրավոր է:
«Ավտոբուսում եղել է մոտ 25 դասախոս և ուսանող», - աղբյուրների խոսքերն է մեջբերում Tolo News-ը:
Բաղլանի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները: Թալիբները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: