16/03/2021 13:07
Տոկիոյում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի «2+2» բանակցությունները
ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները երեքշաբթի Տոկիոյում բանակցություններ են սկսել «երկու գումարած երկու» ձևաչափով, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Դրանց մասնակցում են Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն երկկողմ դաշինքի ամրապնդումը և տարածաշրջանում Չինաստանի գործունեության դիմակաումը: