16/03/2021 14:09
Bloomberg. ԱՄՆ-ում հարկերը զգալիորեն կբարձրանան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստում է 1993 թվականից ի վեր հարկերի ամենամեծ աճը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Այս միջոցն անհրաժեշտ է երկարաժամկետ տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը պետք է հետևի 1,9 տրիլիոն դոլարով պետական աջակցության երրորդ փաթեթին»,- մանրամասնել է պարբերականի զրուցակիցը:
Խոսքը հարկերի բարձրացման մասին է, որի մասին հայտարարվել էր Բայդենի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ծրագրում: Ըստ աղբյուրների՝ Բայդենը մասամբ կչեղարկի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 2017 թվականին մակագրված օրենքը, որը արտոնյալ վերաբերմունք էր ցուցաբերում կորպորացիաներին և հարուստ մարդկանց:
«Այս և այլ փոփոխություններով Բայդենը փորձում է հարկային օրենսգիրքն ավելի առաջադեմ դարձնել», - բացատրել է են աղբյուրները:
Քննարկվող միջոցառումների շարքում զրուցակիցները նշել են կորպորատիվ հարկի աճը 21%-ից 28%, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) հարկային խթանման վերացումը, ինչպես նաև եկամտահարկի բարձրացում այն քաղաքացիների համար, որոնք ավելի քան 400 հազար դոլար են վաստակում մեկ տարում: Բացի այդ, քննարկվում է կապիտալի շահույթի հարկի ավելի բարձր դրույքաչափը տարեկան առնվազն 1 միլիոն դոլար աշխատավարձ ստացող մարդկանց համար: