16/03/2021 12:58
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր աշխատանքից ազատել են առողջապահության երրորդ նախարարին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պատրաստվում է փոխել երկրի Առողջապահության նախարարին. գերատեսչության նոր ղեկավարը կդառնա չորրորդն այդ պաշտոնում՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ներկայիս նախարար Էդուարդո Պասուելոն հեռացվում է աշխատանքից, քանի որ երկրում COVID-19 դեպքերը դուրս են գալիս վերահսկողությունից: Մասնավորապես, Պասուելոյի պաշտոնավարման վերջին շաբաթն ամենասարսափելին էր կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր:
«Ավելի քան 279 հազար բրազիլացի է մահացել սրվող բռնկման հետևանքով, որի հետևանքով Բրազիլիայում անցյալ շաբաթ ավելի շատ մարդ էր մահացել, քան ցանկացած այլ երկրում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բոլսոնարուն այժմ գնահատում է, թե ում կարող է նշանակել այդ պաշտոնում: Պասուելոն պնդում է, որ ինքը պաշտոնից չի հեռանա, և որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ «կարճ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում»: