16/03/2021 11:38
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորը»:
«Հայտնաբերվել է 28 մեկուսացված, որոնք պատկանում են բրիտանական տարբերակին, ևս երկուսը՝ հարավաֆրիկյանին:
Բրազիլական տարբերակի հետ կապված մեկուսացված չի հայտնաբերվել: 16 դեպքում հայտնաբերվել է այլ մուտացիա», - ասվում է «Ռոսպոտրեբնադզոր» կայքում զետեղված հաղորդագրության մեջ: