![Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Mediaport](https://www.aysor.am/news_images/605/1813024_1/screenshot_10_thumb.thumb.jpg)
17/03/2021 21:22
Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. Mediaport
Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն Aysor.am-ին ասաց՝ դեռևս չի ստացել դատարանից համապատասխան ակտը և տեղեկություն կտրամադրի հինգշաբթի։ Նա ստացել է միայն տեղեկություն, որ դիմումը վարույթ է ընդունվել։