17/03/2021 13:28
«Լոռի» ակումբի ապագան լուսավոր է, իսկ ֆուտբոլի ֆեդերացիային քրեակատարողական ապագա է սպասում. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
«Լոռի» ֆուտբոլային ակուբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ դադարեցնում է վանաձորյան ակումբի մասնակցությունը ՀՀ առաջնությունում։
Ըստ Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ։
Այս դեպքին այսօր անդրադարձել է նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի նկատմամբ տեղի ունեցածը որակելով խայտառակ անարդարություն։
«Բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձևով։ «Լոռի» ֆուտբոլային թիմն իր ապագան ունի, նրանց ապագան լուսավոր է, բայց Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ապագան ապագա չէ, քրեակատարողական ապագա է սպասում իրենց։ Պատասխան եք տալու մինչև վերջ, չեք մարսելու», - հայտարարել է Մարուքյանը։