17/03/2021 16:54
Moderna-ն COVID պատվաստանյութը կփորձարկի երեխաների վրա
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը փորձարկելու է կորոնավիրուսի պատվաստանյութը վեց ամսեկանից մինչև 12 տարեկան ամերիկացի և կանադացի երեխաների վրա: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թեստավորմանը կմասնակցի 6750 առողջ երեխա: Նրանք դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո մեկ տարի շարունակ կհսկվեն:
«Մանկաբուժության այս ուսումնասիրությունը կօգնի մեզ գնահատել այս կարևոր տարիքային խմբում COVID-19 մեր թեկնածու պատվաստանյութի հնարավոր անվտանգությունն ու իմունոգենությունը», - հայտարարել է գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:
Սա կարևոր քայլ է պատվաստումումները մեծահասակաների խմբից ընդլայնելու առումով։