17/03/2021 12:10
Արտահերթ ընտրությունների ժամկետների մասով չկա հստակություն. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստանն» արտահերթ ընտրություններին կողմ չէ և խուսափելու համար բազմաթիվ պատճառներ է փնտրում:
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտում ուժերի 80 տոկոսն արտահերթ ընտրություն չի ուզում՝ ի հեճուկս իրենց հայտարարությունների: Ըստ փոխխոսնակի՝ գիտեն, որ չեն հաջողելու:
Դիտարկմանը, որ նույնն էլ Մարուքյանն է ասում իշխանության վերաբերյալ՝ Սիմոնյանը պատասխանեց.
«Ես որևէ կերպ չեմ ուզում հակադարձել: Բոլոր հարցումները, մարդկանց վերաբերմունքն այլի մասին են խոսում: Եթե Մարուքյանը նման բան է ասում, կարող է հարցում պատվիրել՝ որ պարագայում են հատում, օրինակ, մեկ տոկոսի շեմը»:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ ընտրության ժամկետների մասով որևէ հստակեցում չկա: Քննարկում է տեղի ունենում:
«Մենք ունենք նաև ընտրական օրենսգրիք հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն», - նշեց պաշտոնյան: