17/03/2021 18:30
Բրազիլիայում մեկ օրում COVID-19-ից մահացության ռեկորդային թիվ է գրանցվել
Բրազիլիայում COVID-19-ից մեկ օրում մահացել է 2841 մարդ. սա ռեկորդային թիվ է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Սինհուան՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը Բրազիլիայում արդեն հասել է 282 400-ի:
Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 83 926 նոր դեպք: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 603 535-ի: Վարակման 1 122 660 դեպքերը շարունակում են մնալ ակտիվ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս երկրում գրանցվում է միջինը 134,3 մահ և վարակման 5521 դեպք 100 հազար բնակչի հաշվով: