17/03/2021 16:58
«Գագիկ Սողոմյանյանի» IP-ն կարող է ունենալ յուրաքանչյուրն, ով կներբեռնի Proton VPN ծրագիր՝ ամսական վճարելով 5 եվրո գումար. Բենիկ Գալստյան
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով մեղադրվող Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսն պնդեց՝ իր պաշտպանյալի 24 օր անազատության մեջ գտնվելու համար պատասախան են տալու բոլորը՝ սկսած ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի օպերլիազորից մինչև դատավոր Արթուր Մկրտչյանը։
«Ի տարբերություն այս գործով անցնող մնացած անձանց՝ Արամ Սարգսյանի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև իր հետ առնչվող որևէ վայրում որևէ խուզարկություն չի կատարվել։ Իմ պաշտպանյալի առնչությունն այդ գործի հետ այն է, որ նա օգտագործել է նույն IP հասցեն, որն օգտագործվել է «Գագիկ Սողոմոնյանի» էջ մուտք գործած անհայտ անձի կողմից՝ հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։ Իմ պաշտպնայալն այդ IP հասցեն օգտագործել է փետրվարի 15-ին՝ «Յութուբ» և «Ամազոն» կայքերից օգտվելու համար», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե դատական նիստի ժամանակ կարողացել է ապացուցել այն հանգամանքը, որ բացի իր պաշտպանյալից, յուրաքանչյուր անձ, ով կարող է իր համակարգչով կամ հեռախոսով ներբեռնել Proton VPN համակարգչային ծրագիր, ամսական վճարել 5 եվրո գումար, կարող է նույն IP հասցեն ունենալ։
«Դատավորի և դատական նիստի մասնակիցների մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց առ այն, որ այս IP հասցեն կարող են օգտագործել բոլորը», - ասաց Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք՝ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել էր «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով և 24 օր անազատության մեջ մնալուց հետո ազատ արձակվել։