17/03/2021 17:28
Մի խումբ քահանաներ դեմ են արտահայտվել Վատիկանին՝ միասեռականների ամուսնության հարցում դիրքորոշման պատճառով
Կաթոլիկ քահանաների խումբը, որը ղեկավարում էր Վատիկանին դեմ անհնազանդության արշավը, դեմ է արտահայտվել եկեղեցու դիրքորոշմանը միասեռականների ամուսնության հարցում և հայտարարել, որ կշարունակեն օրհնել միասեռ զույգերին՝ հակառակ Հավատքի վարդապետության միաբանության (CDF): Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ծխական քահանաների նախաձեռնություն» անվանումը ստացած խումբը հայտնել է, որ «խորապես ցնցված է» Վատիկանի դիրքորոշումից և խոստացել «չմերժել ոչ մի սիրող զույգի, որը խնդրում է Աստծո օրհնությունը»:
Գործակալության տվյալներով՝ Ավստրիայում գործող խումբը, հայր Հելմուտ Շուլլերի գլխավորությամբ, հիմնադրվել է 2006 թվականին:
Մասնավորապես, նրա անդամները պնդում էին, որ կաթոլիկ եկեղեցին պետք է թույլ տա քահանաներին ամուսնանալ, իսկ կանանց՝ դառնալ քահանա: