17/03/2021 10:39
Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Ղարաբաղում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները
ՌԴ ՊՆ ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ընթացիկ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման մեթոդով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող: