17/03/2021 14:50
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մոտ 9 հազար դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8998 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 418 436 դեպք:
Մեկ օրում մահացել է 427 մարդ, ընդհանուր՝ 93 364 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 4 024 975 մարդ, մեկ օրում՝ 10 755 պացիենտ: