17/03/2021 16:29
Սիրիական բանակը գրոհայինների հարձակման հետևանքով կորցրել է ավելի քան 20 զինվոր
Բաշար ալ-Ասադի առնվազն 21 զինծառայող զոհվել է Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Դերաա նահանգում զինված հարձակման հետևանքով: Այս մասին այսօր հայտարարել է թուրքական «Yeni Şafak» թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրին:
Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի զինված ուժերի 4-րդ մեքենայացված դիվիզիայի զինվորների շարասյունը Մուզաարիբ քաղաքի մոտակայքում: Սիրիացի զինվորականներն անցնում էին Մուզաիրիբ-Յադուդա ճանապարհով:
Տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Դերաայի պետական հիվանդանոց:
Նշված չէ, թե իսլամիստ գրոհայինների որ խմբավորումն է հարձակվել Արաբական Հանրապետության զինվորականների վրա: