17/03/2021 12:41
Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անցնեն երկխոսության. Շոյգու
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկխոսության հաստատմանը, կարծում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն խոսել: Նկատի ունեմ Հայաստանին ու Ադրբեջանին»,- ասել է նա ղազախական Tengrinews.kz պորտալին տված հարցազրույցում: