17/03/2021 12:49
Ճապոնիայում դատարանը հակասահմանադրական է ճանաչել միասեռ ամուսնությունների արգելքը
Ճապոնիայում միասեռ զույգերի ամուսնության արգելքը հակասահմանադրական է ճանաչվել: Որոշումը կայացրել է շրջանային դատարանը, հայտնում է «Կիոդո» լրատվական գործակալությունը:
Միասեռ ամուսնությունների օրինականության մասին որոշումը խորհրդանշական հաղթանակ է: Ճապոնիան G7-ի միակ երկիրն էր, որը լիովին չէր ճանաչում միասեռականների կապերը: Ճապոնիայի օրենսդրությունում ամուսնությունը սահմանվում էր որպես «երկու սեռերի փոխադարձ համաձայնություն»: