17/03/2021 17:57
Թբիլիսիում կրակել են Սաակաշվիլիի կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա հրազենից կրակ են բացել, հայտարարել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունում:
Ըստ InterpressNews-ի՝ կրակել են կուսակցության նախագահ Նիկա Մելիայի պատկերով գովազդային վահանակի վրա: Գովազդային վահանակը փակցված է գրասենյակի շենքի պատին:
«Հրաձգության ականատես կա՝ աշխատակից, որն այդ պահին փողոցում էր: Կրակոցներն արձակվել են սպիտակ Toyota Camry-ից: Նիկա Մելիայի պատկերով գովազդային վահանակի վրա փամփուշտի հինգ անցք է առաջացել», - նշում են կուսակցությունից:
Հարուցվել է քրեական գործ: