17/03/2021 13:14
Բելառուսում կա գրեթե 300 քաղբանտարկյալ
Բելառուսում 290 մարդ ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, այդ մասին է վկայում մարդու իրավունքների «Վեսնա» կենտրոնի քաղբանտարկյալների ցուցակը:
Նախօրեին քաղբանտարկյալ է ճանաչվել ևս չորս մարդ՝ Ալեքսեյ Արտեցկին, Դմիտրի Բունևիչը, Դենիս Իվանցը և Ռոման Սիդյուկը:
Մարդկանց մեղադրում են «անկարգությունների» և «հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների» համար և զրկել ազատությունից: Իրավապաշտպանները դա գնահատում են որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում: