17/03/2021 18:11
Եվրամիությունը պայքարելու է ինտերնետում ահաբեկչական բովանդակության դեմ
Եվրամիության խորհուրդը հրամանագիր է ընդունել ինտերնետում ահաբեկչական բովանդակության տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Փաստաթուղթը նախատեսում է, որ ԵՄ անդամ երկրների իրավասու մարմիններն իրավունք կունենան ծառայություններ մատուցող ընկերություններին կարգադրել հեռացնել ահաբեկչական բովանդակությունը կամ խափանել մուտքը ԵՄ անդամ բոլոր երկրներում:
«Ինտերնետային հարթակներն այնուհետև մեկ ժամվա ընթացքում պետք է հեռացնեն կամ անջատեն բովանդակության հասանելիությունը», - ասված է հրամանագրում: