17/03/2021 14:09
Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին ավերված է. Վարուժան Գեղամյան
Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը, ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշին», - նշել է թուրքագետը՝ հրապարակելով լուսանկար: