Ինչպես փրկել Արցախը

17/03/2021 16:10

Ինչպես փրկել Արցախը


Շուրջ 30 տարի Արցախի Հանրապետությունը գոյություն ուներ դե ֆակտո գոյաձևով՝ զբաղեցնելով նախկին ԼՂԻՄ-ի, և 1989-94թթ. մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված մոտ 8 հազար քառ. կմ տարածք, որը մեր պատմական, կորսված հայրենիքի տարածքների մի փոքր մասն էր, և, ունենալով շուրջ 150 հազար էթնիկ հայ բնակչություն:

Համառոտ նախապատմություն

«Պարտադրված պատերազմ» եզրույթը շատ կարևոր է օգտագործել ինչպես այժմյան հայկական ներքին (հաճախ բանից անտեղյակ) լսարանի, այնպես էլ արտերկրի՝ հատկապես Արցախի հարցի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների, շահագրգիռ անհատների համար: Ահավասիկ նաև Ադրբեջանի բռնապետության համար, որը մոտ երեք տասնամյակ լացուկոծ էր դրել «օկուպացված 20 տոկոս տարածքների» ու դրանց հետ վերադարձի մասին: Օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ չկա՞ր արդյոք մեկը, որ նրանցից հարցներ, թե ինչու են այդ տարածքները կորցրել, չէ որ նման պարզաբանումն ուղի կհարթեր նաև արդարացիորեն նայելու Արցախի հիմնախնդրին ու տեսնել դրա պատմական հիմքերն, արմատները, ինչը դյուրին կդարձներ հիմնախնդրի լուծման ճշմարիտ ուղի որոնելն, իսկ վերջինս կխարսխվեր միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների վրա:

Պարտադրված պատերազմը այն էր, որ, օրինակ, ադրբեջանցի զինյալներով ու ահաբեկիչներով բնակեցված Շուշին 1990-ականներին թշնամական ռազմական հենակետ էր, և նրա հետագա գոյությունը կնշանակեր, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բազմաթիվ հայկական բնակավայրեր որպես այդպիսին չպետք է գոյություն ունենային: Այդ իշխող դիրքից պարզապես կարելի էր հեռահար ու ճշգրիտ հրետանային հարվածներով հատ-հատ վերացնել մայրաքաղաքի բոլոր շենք-շինություններն ու պետական և քաղաքացիական օբյեկտները: Դա դեռ բոլորը չէր, փաստորեն 20-րդ դարի սկզբներին Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ վարած հայատյաց, շատ դեպքերում անտեսանելի խարդախ քաղաքականության շնորհիվ Ստեփանակերտը համարյա բոլոր ստրատեգիական դիրքերից շրջափակված էր ադրբեջանաբնակ բնակավայրերով, որոնց մեջ հատկապես ակտիվ էր Խոջալուն…

Այնպես որ Արցախին պարտադրված պատերազմը հայերի համար լինել-չլինելու, ապրել-չապրելու գոյապայքար էր, որի առաջին փուլն ավարտվեց 1994-ին՝ Արցախի համար մահաբեր այդ բնակավայր-կրակակետերի ճնշմամբ ու հետևաբար նաև պատմական հայկական որոշ տարածքների ազատագրմամբ: Դրա շնոհիվ էր նշված տասնամյակների ընթացքում զարգանում ու քաղաքակիրթ աշխարհի հետ՝ ճիշտ է դժվարությամբ, բայց այնուհանդերձ հարաբերություններ հաստատում նորանկախ, ինքնահռչակ պետությունը:

Պետք է նշել, որ արցախյան շարժման հենց առաջին ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց շահարկել ու բռնաճնշումների թիրախ դարձնել ԼՂԻՄ-ից դուրս, Ադրբեջանի տարածքում ապրող շուրջ միլիոնանոց հայ բնակչությանը, տարատեսակ ինտրիգներով վախեցնելով, դրանով իսկ ի ցույց դնելով արցախահայության վրա ճնշում գործադրելու քաղաքակլանությունը, որը շուտով դրսևորվեց արդեն Սումգայիթի, հետո Կիրովաբադի, Բաքվի ցեղասպանության ու դեպորտացման, հայ էթնոսի այդ տարածքներից իսպառ տարհանելու ֆաշիստական գործողություններով, որոնք կատարվում էին «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առջև…

Ախր պետք էր հասկանալ, որ աշխարհն անընդհատ փոփոխությունների մեջ է, միայն վերջին 50 տարիների ընթացքում տասնյակներով նոր պետություններ էին ձևավորվել, և աշխարհի քաղաքական քարտեզն անընդհատ փոփոխվում է ու ինչքան էլ Ադրբեջանն իր մատ թափահարող բռնապետով հոխորտա, որ թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, դա մեծ իմաստով իր գործը չի, այլ անխուսափելի և անհրաժեշտ ու համարյա բնական գործընթաց է :

Ինչքան էլ փորձում ես օբյեկտիվ վերլուծության ենթարկել 33 տարվա մեր գործողությունները, որոնց տրամաբանական ավարտը չպետք է այսպիսին լիներ, այնուհանդերձ համոզվում ես, որ մենք բազմաթիվ սխալներ ենք գործել, որոնք համակարգված կարելի է համառոտ ներկայացնել այսպես.

- Պաշտպանության, զինված ուժերի, զինատեսակների, զինանոցի արդիականացման ոլորտի ճակատագրական բացթողումներ

- Արցախի հիմնախնդրի քաղաքական լուծման ոլորտում թույլ տրված սխալներ, դիվանագիտական ձախողումներ

- Ներքին կյանքում ու նրա կազմակերպման պրոցեսում ունեցած ձախողումներ ու սխալներ

- Ինքնահանգստացման դրսևորումներ և գլխապտույտ աննշան հաջողություններից

Այս բոլորի հանրագումարում և վերջին պատերազմի արդյունքներով ստեղծվել է տագնապալի իրավիճակ, և պետք է որոնել դրանից դուրս գալու ուղիներ:

Պատերազմի արդյունքներով Հայաստանը և Արցախը ոչ միայն ցավալի պարտություն կրեցին, այլև համայն հայությունը լուրջ հարված ստացավ՝ խոցվեց բոլորիս արժանապատվությունը:

Անպատասխան հարցեր և հարցադրումներ

Ճիշտն ասած, երբևէ լուրջ չեմ ընդունել միջազգային հասարակական կարծիքի, արդարադատության և արդարության, քաղաքականության և բարոյականության ու այլ վեհ արժեքների մասին անհիմն պատմությունները, քանզի դրանց հարևանությամբ և զուգահեռ գործող իրողությունները շատ դեպքերում հակառակի մասին են խոսել: Ավելի շատ աշխարհում գործել ու գործում է «ուժն ու հարստությունն են ծնում իրավունքը» վայրենի թեզը…

Դրա վառ ապացույցներից մեկը վերջին համարյա 100 տարիների ընթացքում Ադրբեջան կոչվող արհեստական կազմավորման հայերի նկատմամբ խարդախություններով, կաշառքներով ու ուժի դիրքերից ձեռք բերած առավելություններն են, որոնք ապտակ են արդարություն կոչված ու շատ թմբկահարվող կատեգորիային: Խոսքը մասնավորապես էներգակիրների՝ նավթի ու գազի այն հսկայական ավազանների մասին է, որի տերն ու տիրակալն Ադրբեջանն է ու որի վերջը դեռևս չի երևում, և որի առևտրից գոյացած տասնյակ միլիարդավոր դոլարներով էր գնվել այն գերնոր զինատեսակները, որոնց շնորհիվ մենք պարտվեցինք:

Վերջին տասնամյակներին հայկական երկու պետությունները շատ են հպարտացել բռնապետական Ադրբեջանի ֆոնին ունեցած «դեմոկրատական ժողովրդավարական» շատ դեպքերում՝ ցուցադրական ձեռքբերումներով: Իսկ արդյունքը որտեղ է, ես շատ եմ ուզում այն հիմա տեսնել ու շոշափել, գոյություն ունի՞ արդյոք մի ոլորտ, որտեղ դա մեզ էական առաջընթաց է երաշխավորել մեր թշնամու հանդեպ… (իրազեկում եմ, որ այդ համամարդկային արժեքների մասին լավ կարծիքի եմ, ընդունում եմ, սակայն իմ կորսված հայրենիքի ոչ մի թիզը երբևէ պատրաստ չեմ աբստրակտ ինչ-որ բանի հետ փոխել):

Շատ հայեր ուրախ կլինեին, որ ՀՀ-ն և Արցախը ժողովրդավարական կեղծ պատրանքներից հեռու լինեին ու այսօր Արցախն իր սահմանադրությամբ ամրագրված տարածքների տերը լիներ և նաև պատերազմում չպարտված…

Ո՞ւր են աշխարհի դեմոկրատական այն ուժերը, որոնք պապանձվել էին 44 պատերազմական ահեղ օրերի ընթացքում, մարդկությանը պատած համավարակի պայմաններում, երբ հայերի նկատմամբ փորձարկվում էին բոլոր գերնոր զինատեսակները, իսկ ադբեջանաթուրքաահաբեկչական բանակն ինչ ասես անում էր երիտասարդ դեմոկրատական պետության հանդեպ…

Վերջապես, ո՞ւր է Մինսկի խումբն իր հեղինակավոր երեք համանախագահներով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 3 անդամներով, աշխարհի ամենաուժեղ 3 պետություններով՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի:

Թերևս միայն ՌԴ-ն կարող է հպարտանալ, որ Արցախի մի մասն իր շնորհիվ առ այս պահը փրկվեց…

Վերջապես, երբ ենք մենք պատմությունից դասեր քաղելու և հստակորեն ասելու մեր բարեկամների ու թշնամիների մասին: Ախր աշխարհում էլ զրկանք չմնաց, որ հայ ժողովուրդը չկրի, չտեսնի ու, դժբախտաբար, նաև դրանից դասեր չքաղի և… նույն սխալները մշտապես կրկնի։ 

Ու նաև հարցնող լինի, ե՞րբ ենք մենք վերջապես կարողանալու նորմալ ազգային իշխանություն ձևավորել, որի նկատմամբ մի քանի տարի հետո ամիսներով չենք պայքարելու ասպարեզից՝ որպես ժողովրդին դավաճանած հեռացնելու համար…

Հնարավո՞ր է արդյոք փրկել մնացյալ Արցախը

Այնուհանդերձ, ի՞նչ հնարավորություններ կան Արցախի հիմնախնդիրը, նվազագույնը նախկին ինքնավար մարզի սահմաններում լուծելու, հետևաբար նրա նկատմամբ միջազգային և մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի կիրառման առումով:

- Արցախահայության շահերի առաջին և գլխավոր պաշտպանն այս տասնամյակներին եղել է ու պետք է նաև այսուհետ լինի հայկական մեծ եռամիասնությունն՝ ի դեմս Հայաստանի, Սփյուռքի և Արցախի: Սա է տվյալ հարցում աշխարհասփյուռ հայության այսօրվա նշանաբանը և Արցախի փրկության հիմնական պայմանը

- Երկրոդ կարևոր պահանջը՝ հատուկ արցախյան հիմնախնդրի լուծման համար ստեղծված Մինսկի խմբի ու նրա համանախագահողների ակտիվացման, պատերազմի սանձազերծման մեղավորներին դատապարտման, և օբյեկտիվ ու միջազգային իրավունքի տեսանկյունից իրավարար վճիռների կայացման մեջ է

- Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար իր ջանքերը պետք է բազմապատկի ՄԱԿ-ը: Ի վերջո մենք պետք է զգանք, որ համաշխարհային այդ կարևոր կառույցը տվյալ հարցում ոչ թե ադրբեջանաթուրքական և բրիտանական շահերի գերին է, այլ արդարության ու սկզբունքայնության մի կարևոր և եզակի օղակ, որը պարզապես իրավունք չունի հեղինակազրկվելու

- Անհրաժեշտ է ուժեղացնել ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը: Դրանք բավականին մեծ ներուժ ունեն, ինչպես նաև չիրացված բազում հնարավորություններ

- Շատ կարևոր է իշխանությունների հարցը: Գաղտնիք չէ, որ անկախության տասնամյակների մեր ունեցած ամենաանմակարդակ, անկարող ու հնարավոր է նաև դավաճան իշխանությունները պետությանն ու ժողովրդին տարան պարտության, և փոխանակ թողնեն ասպարեզը, ավելի են կառչել իրենց աթոռներից ու նրանց իշխանության մեջ մնալու ամեն մի ժամը լրացուցիչ բարդություններ ու վնասներ է հասցնում թուլացած հայոց պետականությանը: Այս առումով իշխանափոխությունը, որի համար արդեն ավելի քան չորս ամիս պայքարում են ՀՀ-ում, արդարացված է: Մեզ անհրաժեշտ են ազգային ու ինտելեկտուալ այնպիսի իշխանություններ, որոնք ունակ կլինեն միջազգային ատյաններում առաջ տանել Արցախի խնդիրը, հայությանը հուզող բոլոր հարցերը, և ունենալով հայ ժաղովրդի քվեն ու համակրանքը՝ հընթացս կլուծեն ներքին համախմբման ու ծառացած տնտեսական և անվտանգային լուրջ խնդիրները

- Ամեն հնարավորն անել կասեցնելու բնակչության արտահոսքն Արցախից: Տասնյակ հազարավոր նման մարդկանց կարելի է հասկանալ, նրանք կորցրել են ամեն ինչ, այդ թվում նաև վստահությունն իշխանությունների նկատմամբ: Հայաստանում և Արցախում հաստատված տեղահանված բնակչությանն անհրաժեշտ է ապահովել ապրելու միջոցներով, հնարավորության դեպքում նաև իրականացնել վերաբնակեցման մտածված ծրագրեր՝ իհարկե չմոռանալով այդ մարդկանց իրենց հարազատ մշտական բնակավայրերն ուղարկելու մասին

- Անհրաժեշտ է անհապաղ ձևավորել Արցախի հիմնախնդրին ու տասնամյակների բանակցային գործընթացի նրբություններին և դետալներին տիրապետող նախկին նախագահներից ու այլ պաշտոնյաներից և ինտելեկտուալներից կազմված «Արցախյան հարթակ», որտեղ կվերաիմաստավորվեն ու կգեներացվեն հիմնախնդրի լուծման նոր մոտեցումներ, ուղիներ, և... ոչ մի խելապակաս, տգետ պոպուլիստ, և պատեհապաշտ ռիսկ չի անի այդ գործընթացում սեփական կետից ինչ որ բան սկսել

- Կանխամտածված քայլերով, հրապուրիչ ծրագրերով Արցախը դարձնել ամբողջ քրիստոնեական աշխարհի սիրո և գուգուրանքի երկիրը: Այդ նպատակով ակտիվացնել Հայ Առաքելական եկեղեցու ունեցած մեծ հնարավորությունները, նրա կապերը քույր եկեղեցիների հետ, աշխարհով մեկ գովազդել Արցախի հայոց եկեղեցիներն ու վանքերը՝ ներառյալ թշնամու տիրապետության տակ անցածները, ու նաև հարուստ մշակույթը, կարևոր կոթողները, Տիգրանակերտը, Դադիվանքը, Գտչավանքը, Շուշիի հոյակերտ Ղազանչեցոցը, Ավետարանոցի Կուսանաց անապատը …

Միաժամանակ առաջադեմ մարդկության, քաղաքակրթական զարգացումների տեսանկյունից բազմաբնույթ երկխոսություն ու գործնական հարաբերություններ հաստատել գոյություն ունեցող այլ մարդասիրական կրոններ դավանողների և մշակույթներ երկրպագողների հետ:

Այդ նպատակով կազմակերպել գիտական միջազգային համաժողովներ, այդ թվում նաև առցանց, սեմինարներ, քննարկումներ, որոնց աշխատանքներին անպայման մասնակից դարձնել արտերկրի նշանավոր ու լսելի դեմքերին և դրանց նյութերը հրատարակել՝ այդ թվում նաև օտար լեզուներով:

- Անցած տասնամյակներին Արցախ են այցելել հարյուր հազարավոր հայեր ու այլազգի Արցախով հետաքրքրվողներ, այդտեղ տեղի են ունեցել բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, ամենատարբեր թեմաներով՝ սկսած Արցախի մշակույթից, Շուշիի նշանավոր հայկական կենտրոն լինելուց, մեզոսկոպիկ ֆիզիկայի հիմնախնդիրներից մինչև ցավի ուսումնասիրման պրոբլեմներ, Ամարասի դպրատան 1600-ամյակ և այլն: Անհրաժեշտ է նման միջոցառումների մասնակիցներին կրկին ուղղորդել դեպի Արցախ՝ թերևս նաև առցանց տարբերակով ու նրանց խոսքը կրկին լսելի դարձնել միջազգային ասպարեզում: Նման կայացած միջոցառումների մասին պատմող կարճամետրաժ ֆիմերով լցնել համացանցը։

Այդ գործընթացին մասնակից դարձնել նաև սպորտի հայտնի ներկայացուցիչներին, Արցախում կազմակերպված ֆուտբոլի և շախմատի ժամանակին լայն արձագանք ստացած միջազգային խոշոր մրցաշարերի մասնակիցներին:

- Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկել ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիան Արցախում ու նրա տարբեր ոլորտային ասպեկտները և գրագետ ձևով ու հիմնավորումներով դրանք ներկայացնել համապատասխան միջազգային կազմակերպություններին ու կառույցներին:

- Ահաբեկիչների մասնակցությամբ և ուժերով չճանաչվաճ, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականության ոչնչացման փորձը դարձնել հատուկ միջազգային քննարկումների և հետաքննության առարկա:

- Ամեն կերպ նպաստել Արցախի պաշտպանության բանակի կողմից ԼՂՀ-ի պարագծով մոտ երկու անգամ ավելացած սահմանների պաշտպանությանը՝ հնարավորինս տրամադրելով նաև ժամանակակից տեխնիկատեխնոլոգիական հնարավորություններ և անհրաժեշտ այլ միջոցներ: Առանց Արցախի ՊԲ-ի անկախ Արցախ գոյություն ունենալ չի կարող:

- Ամեն կերպ աջակցել ու նպաստել համավարակի ու պատերազմի հետևանքով փլուզված Արցախի կրթական համակարգի վերականգնմանը՝ այդտեղ ներդնելով առաջադեմ կրթական տեխնոլոգիաներ ու մասնագիտական կրթության կազմակերպման նոր մոտեցումներ: Խթանել գիտության զարգացմանը միտված բոլոր քայլերն ու ներկայացված ծրագրերը:

- Վերջապես խիստ կարևոր է Արցախի ներքին կյանքի մակարդակի բարելավումը: Հայ առաջադեմ գիտական, կառավարչական, տնտեսագիտական ողջ ներուժը, բիզնես հնարավորություններն անհրաժեշտաբար պետք է ներդրվեն ու կիրառվեն Արցախում տնտեսական իրավիճակը բարելավելու ու բնակչության մոտ առաջացած պահանջմունքները բավարարելու, պատերազմի հետևանքները վերացնելու, կյանքի նախապատերազմական վիճակը և մակարդակը վերականգնելու համար: Հայտնի է, որ երկար ժամանակահատվածում Արցախի տնտեսությունը զգալիորեն հիմնված էր էքստենսիվ գյուղատնտեսության և հիդրոէներգետիկայի վրա: Արդեն ժամանակն է վարելու ինտենսիվ գյուղատնտեսություն (հիմնական հաղահանդակները և փոքր ՀԷԿ-երը մնացել են թշնամուն): Ժամանակն է Արցախում զարկ տալ նաև բարձր տեխնոլոգիական արտադրությանը։ 

Արցախի վերջին փշրանքները փրկելու քաղաքակիրթ ծրագրին կոնկրետ գործերով մասնակցելու հնարավորություն ունեն Արցախում, Հայաստանում, Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, տարբեր մասնագիտությունների և ուղղությունների այլազգի հայրենասեր մարդիկ, ովքեր մտահոգ են քրիստոնյա աշխարհի այս փոքրիկ օազիսի հայեցի մնալու ու քաղաքակրթությանը հավերժ ծառայելու մեջ:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Տվյալ բաժնի վերջին նյութերը