17/03/2021 13:47
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է ֆիլիպինյան շտամով COVID-ով վարակման դեպքեր
Մեծ Բրիտանիայում գրանցվել է Ֆիլիպիններում տարածված կորոնավիրուսի մուտացիայի տեսակը: Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության հանրային առողջապահական ծառայությանը:
Նշվում է, որ նոր շտամով վարակվել է երկու մարդ: Միևնույն ժամանակ, նրանցից մեկը վերջերս է վերադարձել արտերկրից, իսկ վարակի երկրորդ դեպքը դեռ ուսումնասիրվում է:
Հրապարակման համաձայն՝ վարակի ֆիլիպինյան տեսակը, որի շուրջ 33 դեպքի մասին հայտնի է դարձել մոտ մեկ շաբաթ առաջ, պարունակում է մի շարք արդեն հայտնի մուտացիաներ, այդ թվում, այսպես կոչված, «բրազիլական» շտամը:
Բրիտանացի մասնագետները պարզել են, որ նոր մուտացիան լրացուցիչ հետազոտություն է պահանջում և անհանգստություն չի առաջացնում, չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութերը կարող են առանձնապես արդյունավետ չլինել դրա դեմ: