18/03/2021 16:07
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում. Սահմանադրագետ
Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ըստ սահմանադրագետ Գոհալ Մելոյանի՝ այս հայտարարությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու։
«Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելոյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:
Այդ ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: