18/03/2021 14:14
ԱՄՆ-ն հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման խթանմանը. Բայդեն
Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման խթանմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Թարմացման այս ժամանակը առիթ է՝ վերահաստատելու մեր համագործակցությունն ու նվիրվածությունը խաղաղությանը: Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության ընդհանուր խնդիրների և տարածաշրջանային հաշտեցման խնդիրները լուծելու համար», - նշել է Բայդենը Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում:
Ամերիկայի նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման խթանման՝ հանուն «խաղաղ ապագայի»: