18/03/2021 18:45
Johnson&Johnson պատվաստանյութերն արդյունավետ են COVID մուտացիաների դեմ. ԱՀԿ
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել օգտագործել Johnson&Johnson-ի COVID պատվաստանյութն այն երկրներում, որտեղ տարածված են կորոնավիրուսի մուտացիաներ: Այս մասին հայտարարել է Իմունականխարգելման հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Քրավիոտոն, հինգշաբթի հաղորդել է CGTN-ն:
Քրավիոտոն նշել է, որ պատվաստանյութն ապացուցել է՝ արդյունավետ է «այն երկրներում, որտեղ COVID-19-ի տարբեր տեսակներ են տարածված»:
«Ապացույցներն ուսումնասիրելուց հետո մենք ունենք պատվաստանյութ, որն ապացուցել է, որ անվտանգ է և ցույց է տվել անհրաժեշտ արդյունավետությունը, որպեսզի կարողանանք այն օգտագործել 18 տարեկանից բարձր մարդկանց համար՝ անկախ տարիքից», - ասել է փորձագետը: