18/03/2021 12:33
Օնիկ Գասպարյանն առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք», - 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:
Օնիկ Գասպարյանը այսօր առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում, տեղեկացնում է Yerevan.Today–ը։
Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ճիշտ են կայքի տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։