18/03/2021 16:53
Ռոստեխը հերքել է «Սուխոյ» և «ՄիԳ» ապրանքանիշերի լուծարման մասին լուրերը
Ռոստեխ կորպորացիան չի նախատեսում լուծարել «Սուխոյ» և «ՄիԳ» ապրանքանիշերը, ընկերությունները կփոխեն միայն իրենց կազմակերպական ձևը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին:
Նա հայտարարել է, որ այս երկու սուբյեկտների կազմակերպական ձևը կփոխվի, բայց «ապրանքանիշերն ու դրանց ստեղծման վրա աշխատող մարդիկ կմնան»:
Պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը գործակալությանը հայտնել է նաև, որ Ռոստեխը կստեղծի Միացյալ ավիաշինական կորպորացիայի մեկ կորպորատիվ ինքնաթիռաշինության կենտրոն, որը համախմբելու է օդանավերի նախագծման բոլոր բյուրոների կառավարումը:
Դրանց թվում են «Սուխոյ» և «ՄիԳ», «Տուպոլև», «Իլյուշին» և «Իրկուտ» կորպորացիաները: